Հիմա պիտի խոսեմ ՀԵՏՔ-ի այս լուսանկարի մասին: Լուսանկարն այն մասին է, որ Բաղրամյանի բախման ժամանակ մի պահ ոստիկաններից մեկը հայտնվեց ցուցարարների մոտ, Արարատ Միրզոյանը և մի քանի քաղաքացի նրան պաշտպանում են մյուս քաղաքացիներից:
Սա է հայը, սա է հայի սիրտը, ու ինչքան էլ Նիկոլը, Սերժը, Պողոսը, Պետրոսը, մի հատ էլ Մարտիրոսը գան ու գնան, մեկա, հայի սիրտը, հայի մարդասիրությունն ու հայի հայ լինելը ոչ մեկ չի կարալու կոտրել:
Էս էլ կանցնի, ու անկախ հանգուցալուծումից՝ մեկա, հայը էլի շարունակելու է նայել հայի երեսին ու ժպտալ ու պետք էղած դեպքում էլի մի բուռ է դառնալու թշնամու հանդեպ: Հիմա ամեն մեկն իր ցավերի ու իր պրոբլեմների պատճառով այնտեղ է, մի քիչ էլ տաքարյունություն կա, բայց դա էլ է անցողիկ, ու կյանքը շարունակվելու է` անկախ հագուցալուծումից:
Օրվա կադրը հենց էս լուսանկարն է: