![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
ԲՀԿ-ի ո′չ իշխանություն, ո′չ ընդդիմություն կեցվածքն ի վերջո աշխատեց ի վնաս իրեն։ Խորհրդարանական ընտրություններին ստացած ձայներն էլ ԲՀԿ-ի համար այլևս երանելի երազ են։
Հետաքրքիր է, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, որ այդքան մտահոգ էին քաղաքային խնդիրներով ու Երևանի ճակատագրով, կթողնե՞ն պատգամավորական իրենց աթոռներն ու կհամալրեն Երևանի ավագանու կազմը, որը, ըստ էության, հասարակական աշխատանք է։ Իհարկե, ո՛չ։ Եվ դա շատ լավ էլ գլխի էր ընկել ընտրողը՝ համապատասխան քվեներ տալով քաղաքական այս ուժին։
Քաղաքի կառավարման 4 տարիները առջևում են. տեսնենք, թե ԲՀԿ ավագանու անդամները որքանով սրտացավ կլինեն մայրաքաղաքի խնդիրների լուծման հարցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/480508278689493?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




