Էլ ի՞նչ ընտրություններ, եթե բոլորը գիտեն, թե որ կուսակցությանը ինչքան ձայն է «հասնում»: Երբ հանձնաժողովի անդամները անգամ չեն էլ զարմանում քվեաթերթիկների հաշվարկը կատարելիս: Հետաքրքիր էլ չի արդեն: Եվ ընտրություններին վերաբերվում են ոչ թե որպես ԻՐԱԿԱՆ ավագանու ընտրության, այլ սովորական աշխատանաքային օրվա, որը անսովոր երկար է… 10/17 ընտրատեղամասում (Գ. Էմինի անվան դպրոց) ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, քանի որ մարդիկ արդեն սովոր են, որ ընտրությունների ժամանակ, որոշակի ժամի, որոշակի քանակությամբ ընտրող է գալիս ընտրատեղամաս, և նրանց մեջ ամպայման գտնվում են ոչ պատշաճ վարքի տեր քաղաքացիներ, ովքեր անգամ հարկ չեն համարում քվեաթերթիկը դնել ծրարի մեջ և հնչեցնում են այն կուսակցության անունը և թեկնածուի անունը, ում օգտին քվեարկել են: Ընտրողներից մեկն էլ հեգնանքով ասաց, որ տեղյակ չէ, որ ընտրատեղամասում քարոզչություն իրականացնել չի կարելի, և ինքն էլ ընտրել է Տարոնին, բոլորին էլ խորհուրդ է տալիս: Ընտրողների այդ հոսքը մեծ տհաճություն պատճառեց թե՛ հանձնաժողովին և թե՛ մյուս ընտրողներին, ովքեր հետո էին միացել: Այսքանից կարծում եմ կարելի է ենթադրել, որ ԺՈՂՈՎՐԴԻՆ ուղղակի ներգրավել են մի ներկայացման մեջ, որտեղ իրենց միշտ բաժին է հասնում թշվառի կամ խաբվածի դերը: Ցավալին էլ այն էր, որ անգամ հանձնաժողովի նախագահը՝ Թաթոս Համբարյանը, ՀՅԴ հաշվարկից հետո չզսպեց իր էմոցիաները և ասաց, որ այդպես էլ գիտեր և այլ սպասելիքներ չուներ իրենց կուսակցության ձայների հետ կապված:
Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ վերջ տվեք տեսախցիկից փախչելու և վախենալու ձեր սովորությանը: Դա ընդամենը լուսաբանման միջոց է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/449083465184064
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել