Մեկը հելնումա, սաղին բարևելով ֆռֆռումա, մարդա հավաքում, փոշիացնում ու ասումա․ «Ժողովուրդնա սա ուզում, ժողովրդի համար եմ անում»:
Մյուսը հելնումա, եքա տարածքա փակում, զինված հարձակումա անում, մարդ-մուրդա սպանում, լիքը մարդկանց կյանքը վտանգի տակա դնում, լիքը երեխայի որբա սարքում ու բարձր գոռումա, թե բա՝ սա ժողովրդի համար եմ անում, ժողովուրդն էր սենց ուզում:
Հիմա էլ հելել են, ցելի կենտրոն են արգելափակել, մարդիկ չեն կարում տուն գնան, իրանք մի քանի հոգով գետնին նստել են ու թե բա` ժողովուրդնա սա ուզում, դրա համար ենք անում, հո մեր համար չե՞նք անում, սաղ՝ ժողովրդի համար:
Հարգելիներս, հիշեք, ժողովուրդը մենակ «Էլեկտրիկ Երևաննա» ուզել ու հասելա արդյունքի ու հաղթելա, իսկ մնացածդ ստանդարտ խոսքերով նույն բանն եք անում:
Հ.Գ. Եթե ժողովրդի համարա, բա ինչի՞ էիք քննարկումը մի 15 հոգով թաքնվել, կամաց անում... Բա գոնե ըտեղ հավաքված ժողովրդին մարդատեղ դնեիք ու էդ ժողովրդի հետ քննարկեիք ձեր հետագա քայլերը, ոչ թե 15 հոգով: