Հայ առաջադեմ եւ լիբերալ զանգվածը իր բնավորությամբ հաճախ նմանվում է անհավասարակշիռ մարդու: Այսինքն ավելի ճիշտ ասած՝ նույն հենց էդ զանգվածի կողմից չսիրած միջին քյարթ հայաստանցուն («տաքսիտին»): Չհասկացա, եթե դուք կամ մենք տենց «տղերք» ենք, որ պիտի մի հատ ընտրությունների պատճառով երկիրը թողնենք, գնալու տիպի «ելքեր» առաջարկեք, թողեք գնացեք հենց էսօրվանից, լուրջ եմ ասում, գոնե էդ մի կողմից նվնվոցից կպրծնենք: Հա, Հայաստանն էս է, որ կա: Հանրապետականն էլ էս է, որ կա: Յանիմ էսօր իմացաք: Փոխանակ մտածեք, թե ոնց կարելի է իրավիճակը փոխել ու սեփական սխալներն էլ հասկանալ, ընկել եք էլի, ցեղասպանության ողբ եք անում: Ընդ որում, էդ ողբն էլ մի քանի օրից կմոռանաք ու էլի կապրեք ձեր առօրյա կյանքով: Կյանքի ամեն մի մարտահրավերին պատասխանել փախուստով՝ ներքին կամ արտաքին, նշանակում է հասունության վկայական չունենալ՝ հոգեբանական, մտավոր, կամային: Գնացեք, կորեք ձեր ինֆանտիլիզմով: Էլ լիքը այլ բաներ մասին չեմ խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել