Սիրիայում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումը միանշանակ դրական չի ընկալվում, այդ թվում՝ և Ռուսաստանի էլիտայում։ Սիրիական ճակատում Իրանի ռազմաքաղաքական ներկայությունն այնքանով է նպատակահարմար ռուսական կողմին, որքանով դա չի խախտում ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Մոսկվան փորձում է կոորդինացնել նաև Իսրայելի հետ տարածաշրջանային համագործակցությունը։ Իսրայելական կողմն իր հերթին աշխատում է Սիրիայում իրանական գործոնը դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հավասարակշռել հիմնականում Մոսկվայի ուղղակի միջամտությամբ։ Այս համատեքստում պետք է դիտարկել ապրիլի 11-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ Նեթանյահու-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետի այն մեսիջը, ըստ որի՝ մայիսի 9-ն Իսրայելում առաջին անգամ պաշտոնապես կնշվի որպես Հաղթանակի օր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: