Իր ստեղծման օրից Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է 248 միլիարդ դոլար, այսինքն՝ տարեկան՝ 3 միլիարդ․․․ Ակնհայտ է, որ, ի տարբերություն մեր երկրի, որտեղ նման գումարների մեծ մասը յուրացվել և յուրացվում է, այդ գումարի մեծ մասը իսկապես ծախսվել է նոր զինատեսակների ձեռքբերման, տարբեր տեսակի գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև հետախուզական «ձեռքբերումների» համար։ Այսօր այդ գումարով ստեղծվում է հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգ, որը կարող է պաշտպանել երկինքը բոլոր տեսակի հրթիռներից՝ բացի նորագույն գերձայնային հրթիռներից, որից, սակայն, առայժմ ունեն միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Եվ սա այն գլխավոր հանգամանքն է, որը որոշում է այդ տարածաշրջանում տարբեր երկրների կողմից իրականացվող քաղաքականությունը, որը սակայն այդպես էլ չեն ցանկանում հասկանալ մեր երկրի բոլոր տեսակի կառավարիչները՝ մտածելով, որ համատեղ պաշտպանական համակարգը լիովին ապահովում է մեր երկրի անվտանգությունը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: