Tert.am-ը գրում է.
Մենք բազմիցս ասել ենք, որ նման պայմաններում ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք այդ առաջարկը՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ: Էթիկայի և կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- նշեց նա:
Հարցին՝ թե Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն «օգտագործեց» քաղաքացիների ձայները ստանալու համար, Շարմազանովը պատասխանեց. «Մի մտեք մատի ու մատանու արանքը, պետք չէ դիտարկել ՀՀԿ-ին և Կարեն Կարապետյանին տարբեր տիրույթներում: Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առանցքային գործիչներից մեկն է, եղել է ու կլինի:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ



