Ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, որոնցով «Բարև, Երևան» դաշինքը մտադիր է դիմել իրավապահ մարմիններին` մի շարք ընտրատեղամասերում պահանջելով քվեների վերահաշվարկ: ՍիվիլՆեթն է գրում այս մասին, որի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, գնահատելով ընտրությունների ընթացքը, ասել է. «Արդեն վախենում եմ «աննախադեպ» բառից, որովհետև ամեն անգամ իշխանությունները զարմացնում են իրենց ցինիզմով և խախտումներ իրականացնելու մեծ մոլուցքով»:
Միաժամանակ` Խուրշուդյանը բարձր է գնահատել «Բարև, Երևան»-ի շանսերը` նշելով, որ դաշինքի անդամները, վստահված անձինք, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի մյուս ներկայացուցիչները բավական աշխույժ պայքար են մղում ընտրախախտումների դեմ:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/1/127279-bare-erean-e-kboxoqarki-entroutyounneri-ardyounqnere.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



