Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ երկուշաբթի օրվանից սկսվելու է հասարակական և քաղաքական գործիչների զանգվածային միացում #ԻՄՔայլը Նախաձեռնությանը։ Նշեմ, որ պրոցեսն արդեն իսկ սկսվեց այսօր Պարույր Հայրիկյանի, Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանի և #ՄերժիրՍերժին Նախաձեռնության խորհրդանաշական միացումով։ Ընդ որում, քչերն են նկատում, որ #ՄերժիրՍերժին-ը հանդիսանում է յուրահատուկ կապող օղակ#ԻՄՔայլի և հասարակության ավելի ռադիկալ տրամադրված թևերի միջև, որն փորձում է մեղմել անջրպետը և յուրօրինակ միացում կազմակերպել։ Ինչն փայլուն այսօր ստացվեց միացման այդ օպերացիան։ Հիմա, թե ինչ է սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում։ Եվ, այսպես, քանի որ Նիկոլ Փաշինյանի երթը թևակոխելու է բնակավայրերով խիտ կոտայքի մարզ, ապա տեսնելու ենք, որ հատկապես Սևան քաղաքից հետո իր հետ քայլողների քանակը ոչ թե եռապատկվում է այլ տասնապատկվում է, իսկ Հրազդան քաղաքից հետո հարյուրապատկվում է և Երևանի մատույցներում այն արդեն կլինի ավելի քան 1000 հոգանոց երթ, իսկ մինչև երթը կհասնի Ազատության հրապարակը, քաղաքի միջով անցնելիս, երթի քանակը կարող է հասնել մի քանի հազարի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը կմիանա Ազատության հրապարակում այդ պահին ավելի քան 10,000 հոգանոց մարդկային հոծ զանգվածին, իսկ շաբաթ և կիրակի օրերին, Ազատության հրապարակում հավաքվածների թիվը կարող է անցնել 20,000-ը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել