Սիրելի կուսակցություններ, սրանից հետո ձեր կուսակցությունների շարքերը համալրեք ոչ թե մի քանի տեղական եւ արտասահմանյան դիպլոմներ ունեցող ինտելիգենտներով, այլ քուչի աշխույժ տղերքով, քանի որ առաջիկա 100 տարիների ընթացքում Վլեն, Կյաժը, Չխկոն, Բոյովը եւ մյուս «լավ ախպերներն» են որոշելու Հայաստանի ընտրությունների ելքը: Ի դեպ, մի մտածեք, որ նշված ախպերները միայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի համար են վիզ դնում եւ ձեն կպցնում: Նրանք վիզ են դնում այն կուսակցությունների համար, որտեղ կան լավ ախպերներ եւ փող: Ստեղծեք այդ 2 կարեւոր պայմանները եւ նշված «ախպերները» կհամալրեն անգամ արմատական ընդդիմության շարքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=357289824371303&id=100002708650938¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել