Tert.amLife-ը գրում է.
Ապրիլի 5-ին Արամ MP3-ն նշել է ծննդյան 34 ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արամը պատմեց ստացած առաջին շնորհավորանքի, կնոջ անակնկալի ու ծննդյան հավաքույթի մասին:
Արամը խոստովանեց, որ ծննդյան օրը միշտ եղել է իր սիրելի տոների շարքում, տարիքի հետ այդ սերը չի պակասում: «Միշտ սիրել եմ իմ ծննդյան օրը, որովհետև այն բեկումնային օր է. այդ օրվանից սկսած հիմնականում միշտ տաքանում է ու, գրեթե, անձրևներ չեն լինում, չգիտեմ, ինչու է այդպես: Այդ օրվանից գարունը, կարծես, կիսվում է և ավելի շատ ամառային եղանակ է սկսվում»,- ասաց Արամը:
Առավոտյան առաջին շնորհավորանքը երգիչը ստացել է որդու՝ Առնոյի կողմից, ով երգել է սիրելի հայրիկի համար: Արամի համար յուրատեսակ անակնկալ է պատրաստել կինը՝ Աննան: «Կինս անակնկալ վիդեոհոլովակ էր պատրաստել ինձ համար, որում ծննդյանս օրը շնորհավորում էին բոլոր այն ընկերներս, ովքեր դրսում են գտնվում»,-պատմեց Արամը:
Այս տարի Արամը ծննդյան օրն անցկացրել է քաղաքից դուրս` իր հարազատների ու մտերիմ ընկերների միջավայրում, որոնց թվում են եղել դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը, «Վիտամին» ակումբի տղաները, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և այլք: «Քաղաքից դուրս, կրակի շուրջ հավաքվել էինք ու ուտել, խմել, ծիծաղել, երգել... Մի խոսքով` ռոմանտիկ երեկո էր ։)»,– պատմեց նա:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ