«Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումից հետո ՌԴ-ում գործող ամերիկյան հյուպատոսական ծառայությունները չեն հասցնում քննել վիզաների տրամադրման հետ կապված բոլոր դիմումները: ԱՄՆ հյուպատոսական ներկայացուցչությունները ՌԴ քաղաքացիներին խորհուրդ են տալիս վիզաների համար դիմել հարավկովկասյան հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ամերիկյան հյուպատոսական ծառայություններ: Եվրոպացիները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը 2017թ. չառարկեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը հենց այդ տրամաբանությամբ` ցանկանալով թողնել մի ճանապարհ, որով ՌԴ քաղաքացիները կարող էին անարգել հայտնվել ԵՄ անդամ երկրներում:
Եվրոպացիներն ուզում են հուսալի երաշխիքներ, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու դեպքում Հայաստանը չի դառնա ՌԴ քաղաքացիների համար տարանցման երկիր:
Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեպքում այդ երաշխիքները առավել քան հուսալի են: Քանի դեռ Հայաստանը նման երաշխիքներ չի ներկայացրել ԵՄ-ին, մուտքի ազատականացման ռեժիմի մասին կարելի է մոռանալ, եթե անգամ համապարփակ համագործակցության համաձայնագիրը վավերացվի և մտնի ուժի մեջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել