Հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ  երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կառուցողական փոխգործակցությանը:  Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է  Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպմանը։

«Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության  ոլորտներում ի հայտ եկող խնդիրներն ընդհանուր են, և դրանք  համատեղ լուծում են պահանջում: Կարծում եմ՝ այդ առումով մենք հասել ենք փոխգործակցության լավ մակարդակի»,- կառավարության տեղեկատվության մի(ոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի և, հետևաբար, այդ արտադրանքի  արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է՝ վարչապետը կարևորել է երկու երկրների  համապատասխան կառույցների միջև սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Աննա Պոպովան իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ  արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձևավորվել՝ մասնավորապես նշելով  լաբորատորիաների և գիտահետազոտական  հաստատությունների հետ գործակցությունը:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը՝ նա նշել է, որ տեղյակ է այն ջանքին, որ Հայաստանը գործադրում է  ոլորտի զարգացման  և ընդհանուր շուկայի անվտանգության պահպանության  ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել