Ինչպես երևում է, իշխանությունը չի խոչընդոտում Նիկոլի քայլարշավին, և դա ունի իր բացատրությունը. քայլելով միջմարզային ճանապարհներով՝ Երևան մեծ բազմություն չես բերի, և դա գիտակցում է իշխանությունը: Առավել արդյունավետ կլիներ քայլարշավի իրականացումը Երևանի թաղամասերում, ինչը հաստատ կխոչընդոտվեր թաղի խուժանի կողմից, և դա էլ հենց ենթադրաբար կապահովեր մարդկանց ներկայությունն Ազատության հրապարակում: Սակայն այդ տարբերակը հղի էր նաև տվյալ պահին անցանկալի բախումներով, և այդ պատճառով ընտրվեց ավելի ապահով տարբերակը, որը նաև մարզային բնակչությանը ՔՊ կուսակցությանը ծանոթացնելու նպատակ է հետապնդում՝ միտված 2022 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: