ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների մասին համաձայնագրի նախագծին: