Տոնի խորհուրդը լավագույն կերպով է ներկայացվում Սուրբ Գրքում, երբ նկարագրվում է մարդկանց ուրախությունն այն պահին, երբ դիմավորում են Հիսուսին Երուսաղեմ մտնելիս։
Մարդկային այդ ջերմության ու բարության մթնոլորտը պահպանվել է մինչ օրս։
Այս օրը նաև խորհրդանշում է արարչության օրը, երբ Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը։
Շնորհավորում եմ բոլորիս Ծաղկազարդի առթիվ։
Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ակնթարթ Ձեր սրտերում ու օջախներում տիրի բարությունն ու սերը,
Տիրի նորը արարելու ձգտումը, նվիրվածությունն ու բացթողումները շտկելու վճռականությունը։
Թող ամեն ապրած օր բերի երջանկություն և հավատ։
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/enfiajyan/posts/1909322305804604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել