Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է YPG-ի և PKK-ի դեմ պայքարը շարունակել: 
«Մենք մեր անվտանգության գործողությունը տրամաբանական ավարտին ենք հասցնելու, դեռ պետք է անվտանգության գոտիներ ստեղծենք Մանբիջում, Այն ալ-Արաբում, Թել Աբյադում, Ռաս ալ-Այընում և Քամիշլիում (Քամիշլիում բնակվում են նաև հայեր)»,- ասել է Էրդողանը:
Այնուհետև նա ասել է, որ իրենք հատելու են նաև Իրաքի հետ սահմանը, այնտեղ նույնպես ստեղծելու անվտանգության գոտի, սակայն այս հարցը դեռևս քննարկվում է Իրաքի իշխանության հետ:
«Մենք դեռևս քննարկում ենք հարցն Իրաքի իշխանության հետ, որպեսզի նրանք զբաղվեն Սինջարում և Քանդիլիի լեռներում ահաբեկիչներին չեզոքացնելու հարցով, սակայն եթե դա իրենց չհաջողվի, ապա մենք պատրաստ ենք անցնել Իրաքը և մաքրել Սինջարը և Քանդիլիի լեռները ահաբեկիչներից»,- ասել է Էրդողանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել