Օրեր առաջ ընկերուհիս մասնակցեց ԲՀԿ-ի բուկլետներ և թռուցիկներ բաժանելու փիառ հսկաների կողմից կազմակերպված ակցիային, որի համար, ըստ կազմակերպիչների, պետք է վարձատրվեին 5000-ական դրամներով: Մի խոսքով, մի քանի ժամ ամբողջ կենտրոնում, ԲՀԿ-ի հագուստներով ու գլխակներով «զինված», երիտասարդները թափառեցին, քաղաքացիներին բաժանեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության բուկլետները, բայց այդպես էլ այդ օրը չվարձատրվեցին` ստանալով միայն հույսի նշույլ, որը վաղը` ժամը 17:00-ին, Ազգային ժողովի հավաքվելուց հետո կստանան գումարները: Մյուս օրը, ես նույնպես գնացի Բաղրամյան պողոտա՝ սպասելու ԲՀԿ-ականների խոստման իրականացմանը: Այստեղ հարկ է նշել, որ երիտասարդների մեծ մասը արդեն իրենց զգում էր «քցված» և հիասթափված: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո հրահանգ ուղարկվեց, որ գումարը կստանան հանրահավաքին մասնակցելուց հետո: Չմանրամասնեմ դժգոհության ալիքը, միայն նշեմ, որ այդպես էլ հարյուրավոր երիտասարդներ չվարձատրվեցին: Այս ամենի մասին տեղյակ պահելու և հավաստի տեղեկություններ ստանալու համար ես զանգահարեցի ԲՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ ինձ ասացին, որ իմ ներկայացրածը ոչնչով չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ կուսակցականները զբաղված են ոչ թե նախընտրական պայքարով կամ փիառ ստեղծելով, այլ ժողովրդին, այս դեպքում երիտասարդներին «քցելու» գործով: ԲՀԿ-ն հավատարիմ մնաց իր կարգախոսին՝ «սկսելով Երևանից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել