Ո՛Չ ՄԻՏՔ ԿԱ, Ո՛Չ ԳԱՂԱՓԱՐ, Ո՛Չ ԷԼ ԾՐԱԳԻՐ․․․ Բացի զենք ծախելուց, շուկաներ յուրացնելուց ու հաթաթաներ տալուց․․․ Ու չի բացառվում մի երեք օրվա պատերազմ անելու ծրագիր․․․
Թիլերսոնն իր վերջին լրատվական հայտարարության մեջ ասաց, որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է ավելի ու ավելի մղվելու․․․ Չգիտեմ, թե ինչու նման ոչ նորություն ասաց իր լրատվականի մեջ, երբ նյութը Ռուսաստանը չէր, այլ, թե ինչու՞ գործից հանեց Դոնալդ Թրամփը, որ հարցերում էին կոնկրետ անհամաձայնությունները։ Կարծում եմ՝ Ռեքս Թիլերսոնը պետք է երջանիկ լինի, որ իրեն գործից հանեց Թրամփը։ Դա պատիվ է իրեն, ոչ թե Թրամփին, ավելին՝ խեղճ Թիլերսոնին կմախքի չափսերի մարդկային ռեսուրս էր տվել Դոնալդը ու երկնքի չափ ակնկալիքներվ։ Դե, մարդը նման բազարում հազիվ կարողանար շնչել, ուր մնաց՝ գործ աներ։ Երկու հակապատկերներ էին․ Թիլերսոնը հսկա Էկսոնի աշխարհի ցանցի կազմակերպող ղեկավար էր, իսկ Թրամփի օրոք՝ հազիվ բազարի ղեկավար, այն էլ՝ Դոնալդին չգոհացրեց։ Հիմա Պոմպեյը մենակ, իր ձին հեծնած, ոչ մի բան էլ չի կարողանալու անել միջազգային քաղաքական դաշտում, որքան էլ որ Պոմպեյը Թրամփի նման գոռա ու կանչի ու աղմուկ հանի։ Լրիվ գժերի ձեռքերում է մնացել աշխարհը․․․