
Tert.am-ը գրում է.
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Brain Awareness Week միջազգային արշավը: Բացումը կատարեց համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Նա ողջունեց մի քանի տասնյակ մասնագետներին և հայտարարեց, որ այս միջոցառումը ճանաչելի է դարձնում ուղեղը ոչ միայն մասնագետների ու գիտնականների, այլև հասարակ քաղաքացիների համար:
Պրոռեկտորը նկատեց, որ 76 մասնակից-կառույցների միջից ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը Federation of European Neuroscience Societies-ի (FENS) կողմից ստացել է միջոցառումն անցկացնելու իրավունքը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է այն՝ հանուն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին հասարակության տեղեկացվածության։
«Երևանի պետական բժշկական համալսարանը «Նեյրոգիտության ասոցիացիայի» կողմից ստացավ լիցենզավորված միջոցառում իրականացնելու բացառիկ հնարավորություն և մեր տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ գիտնականից մինչև շարքային քաղաքացի ներկայացնելու, թե ինչ է նշանակում ուղեղը:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը տեղեկացրեց, որ այսօր արդեն իսկ Բժշկական համալսարանը զբաղվում է ուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, աուտիզմի ուսումնասիրությամբ: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հասկանալ, թե ծերունական ուղեղում հնարավո՞ր է վերականգնել բջիջները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։