Երևանում մեկնարկեց Brain Awareness Week միջազգային արշավը, որի նպատակը հասարակությանն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին իրազեկումն է


17:40 , 12 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Brain Awareness Week միջազգային արշավը: Բացումը կատարեց համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: 

Նա ողջունեց մի քանի տասնյակ մասնագետներին և հայտարարեց, որ այս միջոցառումը ճանաչելի է դարձնում ուղեղը ոչ միայն մասնագետների ու գիտնականների, այլև հասարակ քաղաքացիների համար: 

Պրոռեկտորը նկատեց, որ 76 մասնակից-կառույցների միջից ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը Federation of European Neuroscience Societies-ի (FENS) կողմից ստացել է միջոցառումն անցկացնելու իրավունքը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է այն՝ հանուն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին հասարակության տեղեկացվածության։

«Երևանի պետական բժշկական համալսարանը «Նեյրոգիտության ասոցիացիայի» կողմից ստացավ լիցենզավորված միջոցառում իրականացնելու բացառիկ հնարավորություն և մեր տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ գիտնականից մինչև շարքային քաղաքացի ներկայացնելու, թե ինչ է նշանակում ուղեղը:

Ցանկանում ենք ուղեղը դարձել ճանաչելի բոլորի համար. խնդիրը բավականին արդիական է, որովհետև համաշխարհային գիտության մեջ այսօր թրենդն ուղեղի հետազոտությունն է: Ընդ որում՝ ուղեղի հետազոտությունը՝ սկսած մոլեկուլյար մակարդակից, վերջացրած արհեստական ինտելեկտով. դա այսօրվա գիտության ամենալուրջ մարտահրավերներից է»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը տեղեկացրեց, որ այսօր արդեն իսկ Բժշկական համալսարանը զբաղվում է ուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, աուտիզմի ուսումնասիրությամբ: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հասկանալ, թե ծերունական ուղեղում հնարավո՞ր է վերականգնել բջիջները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։