Ամենևին էլ միանշանակ չէ, որ վերջին շրջանում մերձավորարևելյան զարգացումներում Իրանի իրատեսաբար տոտալ ազդեցության ընդլայնման միտումը շահավետ է ռուսական կողմին։ Մոսկվան ներկայում փորձում է հավասարակշռել տարածաշրջանում Իսրայել-Իրան բևեռների միջև ազդեցության վերաբաշխման գործընթացը՝ հնարավորություն չտալով այս կամ այն կողմին ունենալու բացահայտ դիրքային առավելություններ։ Դա են հաստատում վերջին ամիսներին ՌԴ և Իսրայելի ուժային կառույցների միջև համագործակցության ակտիվացման միտումները, հանդիպումների և այցելությունների հաճախակիացումը։ Ավելին՝ ռուսական կողմին մտահոգում են Սիրիայում Իրանի կողմից ռազմաբազաների, լոկացիոն կենտրոնների ստեղծման ու ռազմական դիրքավորման նախաձեռնությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել