Մեր հանրապետության պետական և ոչ պետական ցանկացած ինստիտցիոնալ համակարգ՝ լինի նախարարություն, դպրոց, համալսարան, տնային կառավարչություն, ոստիկանական բաժանմունք, ոչնչով չի համապատասխանում այն ընդունված ստանդարտներին և փաստաթղթերին, որոնք նախատեսված են բնականոն աշխատանքի համար: Մասնավորապես եկեք դիտարկենք Երևանի հանրապետական համալսարանը: Յուրաքանչյուր ֆակուլտետ կատարում է բազմապիսի և բազմաժանր ֆունկցիաներ, բացի իր սեփականից. քաղաքագետները ամբողջ 4 տարի սովորում են Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակի հետ ոչնչով կապ չունեցող ցնդաբանություն, իրավաբանները ավտոշքերթների և «Նանո» տեխնոլոգիաներով ստեղծված մեգա-հեռախոսների մրցույթով են տարված, բանասերները օժիտ-դիպլոմ են վաստակում, կենսաբանները ավարտում են և աշխատում ֆուրշետ սարքող կամ վարսահարդար: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ՀՀ-ի «ամենապրիստիժնի» համալսարանը՝ ԵՊՀ-ն, տարեկան արտադրում է դիպլոմավոր երիտասարդների վտառ, որոնք ավելի օգուտ կտային՝ 4 տարի սովորելու փոխարեն 2 տարի ծառայեին բանակում, կամ գոնե իրենց ծնողներին «կլպելու» փոխարեն, փորձեին աշխատել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/562184367159889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել