Առիթներ եղել են նշելու, որ սիրիական ճգնաժամի հաղթահարումը և Սիրիայում Իսլամական պետություն խմբավորման դեմ իրականացված հակաահաբեկչական պայքարը, ունենալով լուրջ հաջողություններ, միևնույն ժամանակ ստեղծելու է պայմանականորեն ասած «խաղաղության կամ կայունության» վակուում, ինչը հղի է տարածաշրջանն ապակայունացնող մարտահրավերներով։ Դա արդեն դրսևորվում է Սիրիայի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների, Իսրայել-Իրան միջնորդավորված հակամարտության համատեքստում երկկողմ ուղղակի բախումների միջադեպերի հաճախակիացմամբ։ Միջազգային հանրությունը լուրջ մտահոգվելու առիթ ունի առ այն, որ Սիրիայում իրականացվող պատերազմական գործողությունները կարող են իրատեսաբար վերաճել Իսրայելի և Իրանի միջև ուղղակի հակամարտության՝ իր անկանխատեսելի հետևանքներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել