Նման էժանագին քաղաքական շոուները, իշխանություն-ընդդիմություն տուրուդմփոցների պատմությունները շատերի համար ավելի դիտարժան ու կարևոր են, քան թե Թուրքիայի կողմից քրդերի կոտորածն ու Սիրիայի տարածքում թուրք զինվորների ու զինտեխնիկայի «զբոսանքները»…
Այս կեղտաջրի մասնագետներն ու միջազգային «կոյուղացանցերից» օգտվողները, և առհասարակ բոլորը, երկու բանակի բաժանված, հետևում էին այդ ամենին ու փոխադարձ անեծքի, պարսավանքի ու հայհոյանքի հեղեղ լցնում իրար վրա:
Մինչդեռ բոլորդ և հատկապես մարդկային բարձր արժեքներից, արդարությունից, հումանիզմից խոսող քարոզիչներդ կոյուղաջրերն ու մի քանի էքսցենտրիկ, քաղաքականությունը շոու սարքած, նրանց սադրանքին ենթարկվածների քաշքշուկն ավելի եք կարևորում, քան մարդկային կյանքն ու կորուստները…
Դե, այդ պատմություններն ո՞ւր, ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցն ուր… Որտեղ շատ պարզ ու հստակ նշվում է, որ 2018թ. Ղարաբաղի շուրջ լարվածության ռազմական խոշոր բախման վերաճելու կամ պարզապես լայնածավալ պատերազմի վտանգ կա, որ Հայաստանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում: Դե դրանք կարևոր չեն, կարևորը Զառան ու կոյուղաջրերով զինված իր շրջիկ խմբի անդամներն են: Եվ դուք «հիանում», տվայտվում եք կոյուղաջրերով և մի քանի տղամարդկանց ոչ վայել պահվածքով ու «սեռական բռնության» դիտարժան տեսարանը տասը անգամ նայելով…
Եվ ցավալին այն է, որ միշտ էլ այդպես է… Ֆեյսբուքահայերին և բոլորին միայն կրկես, էժանագին տեսարաններ, տուրուդմփոց, սեռական պատմություններ են հետաքրքրում… ՖԲ-ն մուտացվել ու դարձել է Օդնոկլասնիկ, պարզունակ ու շատ անհետաքրքիր…
Որոշակի զանգվածի արդեն ուղեղ պետք չէ, այն դառնում է ռուդիմենտար օրգան… Եթե այդպիսին մնացել է առհասարակ։ Շատերինը բարեկեցիկ կյանքից, վայելքներից, բնազդային հաճույքներից դեգրադացվել է, մյուսներինը ծռաշեղվել, որոշներինը լցվել գարշահյութով…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1198667676930548?notif_id=1518761802422764¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել