Վալենտին. սա այն տոնն է, որին սպասում են բոլորը՝ սիրահարվածներն ու ամուսինները, պատանիներն ու երիտասարդները։ Մեր շոուբիզնեսյան աստղերից շատերի աչքերն են այսօր փայլում երջանկությունից, մեծ ոգևորությամբ նշում են սիրո տոնն իրենց սիրելիի հետ։ Նրանցից շատերը սիրում են իրենց երջանկության մասին պատմել հանրությանը, իսկ շատերն էլ՝ հակառակը, այն գաղտնի են պահում։ Մենք փորձել ենք մի քանի սիրառատ զույգերի միջոցով սեր փոխանցել ընթերցողին՝ շնորհավորելով բոլորի սիրո տոնը։
Արամե և Աննա Թովմասյան
Միշտ սիրով և տարբերվող զույգերից են Արամեն ու Աննան։ Նրանք երբեք գաղտնի չեն պահում իրենց զգացմունքներն ու շատ ակտիվ կիսվում են իրենց նկարներով Ինստագրամում։ Մենք մաղթում ենք, որ նրանց սերը հարատև լինի, իսկ իրենց փոքրիկ գեղեցկուհուն՝ անհոգ մանկություն։
Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան
Իրենց յուրահատուկ և հեքիաթային սերն են սփռել հայկական շոու բիզնեսում Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը։ Հեքիաթ հիշեցնող նրանց նշանադրության լուսանկարները շոյեցին բոլոր սիրահարների սրտերը։
Սարգիս և Մանո Գրիգորյաններ
Այս օրերին դերասան Սարգիս Գրիգորյանն ու իր կինը՝ Մանո Գրիգորյանը, պարզապես շշմեցնում են իրենց օրիգինալ, սիրառատ և կրքոտ վալենտինյան նկարներով։ Նրանք հայկական շոու բիզնեսի ամենաօրինակելի ընտանիքներից են։ Նրանց մեծ սերը փոխանցվել է 2 հրաշք աղջիկներին, որոնց մասին վկայում են նրանց փայլփլող ու անհոգ աչքերը։
Գոռ Հակոբյան և Հրուշ Մնոյան
Վերջերս երիտասարդների ականջն են շոյում «Ֆուլ հաուս»-ում Ֆելո անունով հայտնի Գոռ Հակոբյանի երգերը։ Մենք վստահ ենք, որ նրա բոլոր երգերը նվիրված են իր գեղեցկուհի կնոջը. Գոռը լավ տարբերակ է գտել իր սերն արտահայտելու։
Հայկո և Անահիտ Սիմոնյան
Անահիտն ու Հայկոն ևս հայկական շոու բիզնեսի օրինակելի զույգերից են։ Նրանց ամուսնության մեծ ձեռքբերումն է որդին՝ Արմանը։
Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան
Այժմ ամուսինները նկարահանվում են «Նռան հատիկ» սերիալում։ Մովսեսի կինն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, և պարզ երևում է, որ նրանք երջանիկ են։
Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյաններ
Շատ խոսակցությունների առիթ տված զույգը երջանիկ է. նրանք ունեն որդի, և Ալեքսանդրը հաճախ է իր Ինստագրամի սթորիներում ընտանքի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում։
Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան
Իսկական օրինակելի ընտանիք է Գրիգորի և Հռիփսիմեի ընտանիքը։ Նրանք ունեն երկու որդի։ Ամուսինները նաև ընդհանուր աշխատանք և համատեղ տեսահոլովակներ ունեն։
Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան
Արևիկ Ուդումյանը նույնպես ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա սիրում է և սիրված է։ Երջանիկ է իր որդով, ում էլ իր ուժն է համարում։
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Դեռ վաղուց են նրանք առանձնանում իրենց սիրո յուրահատուկ պատմությամբ։ Ամուսինները դեռ դպրոցական տարիներին էին սիրում իրար։ Նրանց սերը ուժեղ էր և զորեղ, հաղթահարեց բազում խոչընդոտներ, որի վառ ապացույցն էլ հենց նրանց 2 որդիներն են։
Սերը ուժ է տալիս բոլորին և գունավորում կյանքը։ Շնորհավոր բոլոր սիրահարների տոնն ու անսպառ սեր մաղթում բոլորին։