Իրանում օրերս կայացավ ԱԹՍ-ների արտադրության մասնագիտացված գործարանի բացումը, ինչը բավական լայն արձագանք ստացավ հատկապես իսրայելական և արևմտյան մամուլում։ Ներկայումս խոսքը գնում է «Մոհաջեր-6» տեսակի ԱԹՍ-երի արտադրության մասին, որը կիրառվում է հետախուզական և հարվածային նպատակներով, տիրապետում է տակտիկական-տեխնիկական լուրջ հնարավորությունների։ Հիշեցման կարգով նշեմ, որ դեռևս 2017թ. նոյեմբերին իսրայելական ՀՕՊ համակարգը Գոլանի բարձունքներում ոչնչացրել էր Հիզբալլահ-ի կողմից արձակված ԱԹՍ, որն, ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների, արտադրվել էր Իրանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: