Starnews.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը երբեք չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Տարիներ առաջ նա նշել էր, որ սիրելի ունի, սակայն տևական ժամանակ միասին լինելուց հետո, նրանք բաժանվել էին:
Հրաչուհին այլևս չէր խոսում իր անձնական կյանքի մասին և հանրությանը չէր ներկայացնում՝ արդյո՞ք իր կողքին սիրելի կա, թե՞ ոչ, ավելին՝ իր հարցազրույցներում հաճախ էր խոսում այն մասին, որ չի բացառում միայնակ մնալ:
Starnews-ին հայտնի է դարձել, որ Հրաչուհին ընտրյալ ունի: Հաղորդավարուհին թեպետ չի հրապարակում նրա լուսանկարը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ:
Հավելենք, որ ըստ այդ նույն աղբյուրների՝ հարսանիքը սարերի հետևում չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://starnews.am/1-857/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել