Starnews.am-ը գրում է.

Starnews-ը տեղեկացրել էր, որ հունիսի 25-ին ԱՄՆ-ի իր տանը մահացել էր հաղորդավար, հանդիսավար, բազմաթիվ երգերի հեղինակ Գևորգ Եղիազարյանը: Վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ մահից օրեր առաջ էլ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ:

Գևորգի ընտանիքը որոշում էր կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան:

Օրերս ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Գեւորգի հոգեհանգիստը, իսկ այսօր՝ հուլիսի 12-ին, սիրված հաղորդավարին ընտանիքի անդամները, հարազատները եւ ընկերները հրաժեշտ են տվել նաեւ Երեւանում՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել