Բրյուսելում հայտնել են, որ մինչև 2025թ.-ը մտադիր են բալկանյան վեց երկրներին ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն տալ: Բրյուսելում նշում են նաև, որ դա արվում է միգրացիայի դեմ ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Ստացվում է, որ աշխարհում օրեցօր ավելացող մարտահրավերներին զուգահեռ ակտիվանում է Եվրամիության հայտնի հարևանության քաղաքականությունը, այն է՝ նույն արժեքները ներդնել նաև այլ երկրներում, որպեսզի այնտեղցի ԵՄ ձգտողների թիվը կրճատվի:
Հասկանալիորեն և նաև փորձով հաստատվեց, որ Եվրոպայի այդ քաղաքականությունը լուծում է կարճաժամկետ խնդիր միայն, փոխարենը մեծացնում է Եվրամիության համախառն տնտեսության բալանսների խախտումը, ԵՄ-ին անդամակցող կամ Եվրամիությանը սերտ կանգնած ժողովուրդների կրած արժեքների միջև ճողվածքը, ինչը ԵՄ կայուն ապագայի մասին չի խոսում:
Եթե նման տեմպերով շարունակվի, Եվրամիության աստղերի թիվը կտրուկ կավելանա կամ հակառակը։