Ներկայացնում ենք ամերիկուհի Լյուսի Հելեյնին, ով արդեն երկու երեխա ուներ: Նա և ամուսինն այլևս չէին ծրագրում երեխա ունենալ, ուստի կինը բժշկի դիմեց, ով նրա օրգանիզմի մեջ հատուկ հակաբեղմնավորիչ միջոց դրեց:

Այդ իմպլանտը նախատեսված է հորմոններ արտադրելու համար, որոնք պետք է առավելագույնս դժվարացնեին բեղմնավորումը:

Այդպիսի միջոցներ արտադրողները 99% արդյունավետություն են խոստանում:

Կինը շատ զարմացավ, երբ իմացավ, որ հղի է:

Դա պարզվեց միայն 18-րդ շաբաթում:

Բժիշկն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ոչ մի իմպլանտ չտեսավ և եզրակացրեց, որ այն պարազապես ընկել է:

Լյուսին որդի ունեցավ կեսարյան հատման միջոցով: Նա հրապարակեց փոքրիկի լուսանկարը, որի ձեռքին այն իմպլանտն էր, որը պետք է կանխեր իր լույս աշխարհ գալը:

Լյուսին կարծում է, որ փոքրիկ Դեքսթերն իսկական օրհնություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել