Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի հայտարարությունից հետո պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններն անցան լարվածության որոշակի փուլ։ Վաշինգտոնը պատրաստվում է ներկայացնել միջազգային հանրությանը այդ հակամարտության կարգավորման մի նոր փաթեթ-քարտեզ, որը Թրամփի հայտարարության ֆոնի ներքո փաստացի կարելի է համարել ձախողված։ Այդ զարգացումներին զուգահեռաբար վերջին շրջանում նկատվում է պաղեստինա-իսրայելական բանակցություններում ռուսական կողմի միջնորդական առաքելության ակտիվացման միտում, հաճախակիացել են հակամարտող կողմերի հետ հանդիպումները տարբեր մակարդակներով։ Այս քայլով ռուսական կողմը փորձում է ամրապնդել սիրիական ուղղությամբ ունեցած հաջողությունները՝ ընդլայնելով ազդեցությունը ողջ տարածաշրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: