Կարծում եմ` շատերն են հիշում Շուշան Երիցյան, Մերի Հակոբյան և Տաթև Սարգսյան անբաժանելի եռյակին: Աղջիկները հաճախ խոսում էին իրենց նախաձելի և ամուր ընկերության մասին, բայց, ինչպես ասում են, ընկերության մեջ երրորդն ավելորդ է: Այս դեպքում դա Մերի Հակոբյանն էր, քանի որ Տաթևը և Շուշանը բավականին հաճախ են իրար հետ լուսանկարներ տեղադրում, ինչպես նաև շրջագայում:
Թե ինչ սև կատու անցավ ընկերուհիների միջով, նրանք չեն ուզում բացահայտել` ասելով, որ այդ թեման փակ է նրանցից յուրաքանչյուրի համար: Նշենք, որ քննարկման նոր ալիք բարձրացավ, երբ Մերի Հակոբյանի լայվ միացման ժամանակ Շուշան անունով օգտատերը թողել էր նման մեկնաբանություն․ «Բարև, հույս ունեմ՝ հիշեցիր։ Եթե դժվար չէ, այսօր կզանգեմ քեզ, բան ունեմ ասելու»: Ինչպես Շուշան Երիցյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, նա ոչ մի կապ չունի այդ մեկնաբանության հետ:
Ինչևէ, այդ դեպքից հետո աղջիկներին այսօր պատահական տեսա «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույսի» տաղավարում, որտեղ հրավիրված էին «Քավարան» հեռուսասերիալի մասին խոսելու: Նրանք իրարից բավականին հեռու էին նստած։ Ի դեպ, երբ խոսում էր Մերին, Շուշանն անգամ նրա կողմը չէր էլ նայում: Բայց հարց է ծագում՝ գուցե նույն վայրում միասին գտնվելը հաշտվելու միջո՞ց էր, քանի որ գժտված մարդիկ շատ դեպքերում անգամ հրաժարվում են միասին նույն տեղում գտնվելուց: Սպասենք և տեսնենք՝ ինչպես կզարգանան դեպքերը։