Ժամանակակից գրքերը և ֆիլմերը միջնադարի մասին ամեն ինչ չէ, որ բացահայտում են:
Կան բաներ, որոնք, չգիտես ինչու, գաղտնի են պահվում: Բայց ահա դրանցից մի քանիսը, որոնց մասին արժի բացահայտել:
1. Գերեզմանի անարգում
Միջնադարում տարածված էր գերեզմանները բացել և թալանել: Դրանց մեջ մեղադրում էին հիմնականում նրանց, ովքեր գերեզմանների գողեր էին, սակայն պարզվեց, որ գերեզմանները կողոպտում էին սովորական քաղաքացիները, քանի որ մահացած մարդու հետ դնում էին նրա ունեցվածքից մի մաս: Բացի ունեցվածքից՝ թալանում էին նաև ոսկորները:
2. Ամուսնության հաստատում
Միջնադարյան Անգլիայում ամուսնանալն ավելի հեշտ էր, քան ճաշ եփելը: Այն, ինչ պետք էր, տղամարդն էր և կինը: Եթե աղջիկը դեռ 12 տարեկան չկար, իսկ տղան՝ 14, ուրեմն՝ նրանց ընտանիքները համաձայնություն չէին տալիս: Այդ ժամանակ պետք չէր նաև եկեղեցու համաձայնությունը: Մարդիկ ամուսնանում էին հենց այնտեղ, որտեղ համաձայնություն էին տալիս: Սեռական հարաբերությունները նույնպես համաձայնություն էին համարվում:
3. Տղամարդկանց բուժում էին անպտղությունից
Անպտղության մեջ միջնադարում մեղադրում էին կանանց և դա չէր էլ կարող քննարկվել:
Սակայն գիտնականները պարզել են, որ 13-րդ դարից սկսած Անգլիայում սկսել են անպտղության մեջ մեղադրել տղամարդկանց:
4. Պրոբլեմատիկ աշակերտներ
Հյուսիային Եվրոպայում սովորույթ կար երեխաներին ուղարկել սովորելու։ Դա տևում էր 10 տարի: Այսպես ընտանիքն ազատվում էր մեկից, ում պետք էր կերակրել: Դեռահասների նամակներից երևում էր, որ դա նրանց համար բավականին մեծ սթրես է եղել: Գիտնականները կարծում են, որ ծնողներն այս քայլին էին դիմում, քանի որ կարծում էին, որ այդ դպրոցները կդաստիարակեն իրենց երեխաներին և ավելի խելացի կդարձնեն:
5 Ծերերը միջնադարում
Անգլիայում կարծում էին, որ մարդն արդեն ծեր է, երբ լրացել է նրա 50 տարեկանը: Նրանք կարծում էին, որ սա իրոք ոսկե տարիք է: Մի քանիսը կարծում էին, որ ծեր մարդիկ մնացածից խելացի են, իսկ մյուս մասն էլ նրանց անվանում էր մեծացած երեխա:
6. Մահ ամեն օր
Այս ժամանակաշրջանում մարդիկ ոչ միայն մահանում էին պատերազմներից, այլ նաև ընտանեկան բռնության հետևանքով:
7. Ախ, այս դաժան Լոնդոնը
Ինչ վերաբերում է արյունահեղությանը, ոչ ոք չէր ցանկանում ընտանիքին տեղափոխել Լոնդոն: Հնագետները գտել են 399 դի, որոնց ուսումնասիրության արդյունքը ցույց է տվել, որ նրանք մահացել են բռնության հետևանքով:
8. Ընթերցանությունը՝ որպես նախասիրություն
15-16-րդ դարերում կրոնը ներթափանցեց մարդկանց կյանք: Հիմնականում տենդենց կար աղոթել գրքի միջոցով: Մարդիկ մտածում էին, որ ինչքան սև է տվյալ գրքի էջը, այնքան շատ է այն ընթերցվել:
9. Կատվի կաշին քերթել
2017թ. հետազոտությունը ցույց տվեց, որ Իսպանիայում քերթում էին կատվի կաշին:
10. Մահացու գծավոր շոր
Գծավոր շորերն ամեն տարի ավելի պոպուլյար են դառնում, սակայն միջնադարում այն կարծում էին, որ եթե մարդ հագնում է գծերով շոր, ուրեմն՝ նրան մահ էր սպասում:
1310թ. Ֆրանսիայում կոշկակարը որոշեց գծավոր շոր հագնել, և նրան այդ որոշման համար մահապատժի ենթարկեցին: