Շուշին պարզապես քաղաք չէր, Շուշին Արցախի սիրտն էր, հայ ժողովրդի հպարտության ու ինքնության մարմնավորումը։ Նրա պատմությունը միայն մեկ քաղաքի տարեգրություն չէ, այն մի ամբողջ ժողովրդի ցավն ու հպարտությունն է։
4 տարի առաջ այս օրերին Շուշիի համար վերջին մարտն էր մղվում։ Տղերքն անձնազոհաբար կռվում էին, որովհետև հայ էին ու կյանքի գնով պաշտպանում էին հայկական բերդաքաղաքը։ Բայց հրաման տվողները հայեր չէին, դրա համար էլ Շուշին դավաճանվեց։ Շուշին ծախողը սեփական ծնողին էլ կվաճառի, դա փաստ է ու դրանում համոզվել ենք։ Ափսոս էն տղերքը, ովքեր սպիտված եղան կռվել դրանց հրամանատարության ներքո։
Հակոբը, Կարենը, Նարեկը, Թովմասը, Բորիսը, Անդրեյը, Ազատը, Արամը, Վարդանը, Հայկոն ու հարյուրավոր տղերք իրենց կյանքը տվեցին այդ հողի պաշտպանության համար, բայց հետո նրանց հրաման տվողներն ուրացան այդ տղերքին էլ, նրան պաշտպանածն էլ...
Շուշին պարզապես կորցրած հնագույն քաղաք չէ. այն արդեն 4 տարի է դավաճանության խորհրդանիշ է: Դավաճանություն, որն արվեց հայի ազգանունով թրքահպատակների կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0361JFH5srW5cuH2UMaUsWR2khFy8bUwijS1DhJp7D2DxszxKi24N5o32KSLsZzxyMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել