Զոհված զինվորների՝ արդարության ծարավ մնացած ծնողների արդար պահանջի ու ցասման հետ բախված Արդարադատության նորանշանակ նախարար Գալյան Սրբուկը, որ ծնողներին խոստացել է խնդրին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո հետամուտ լինել արդարության վերականգնմանը, լրագրողների հետ զրույցում ի տես աշխարհի ընդունել է Նիկոլի «կրոնը»՝ վստահեցնելով, որ ինքն էլ է լիովին կիսում իշխող քաղաքական ուժի` «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը. ստանձնել է պատասխանատվություն՝ իրականացնելու այդ ողջ գործընթացի իրավական ապահովումը: «Այսօր, այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,-ասել է Սրբուկը լրագրողնրեի հետ ճեպազրույցում:

Հիմա հասկանալի է, թե ինչու տեղի ունեցավ այս կադրային փոփոխությունը. Նիկոլին Արդարադատության նախարարի պաշտոնում պետք էր մեկը, ով կօրինակնացներ Իլհամի օրակարգը՝ հիմք դնելով «Արևմտյան Ադրբեջան» կոչված կոնցեպտի գործնականում կյանքի կոչմանը: Իհարկե, այնպես չէ, որ ասենք Դավոյան Արփոն ապստամբելու էր «իրական Հայաստանի» դեմ, բայց Նիկոլին պետք էր հենց Սրբուկի պես «պրոֆեսիոնալ» մեկը, որ մի կողմից՝ ոլորտից շատ հեռու չլիներ, մյուս կողմից՝ Արփոյից ոչ պակաս ջանասիրությամբ ու հնազանդությամբ սպասարկեր Ադրբեջանի ազգային շահերը:

Կեցցե՜ հեծանիվը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել