Էլի Սաաբ. անուն, որը լսելիս աչքերիդ առաջ միանգամից հայտնվում են նրբագույն կտորներից պատրաստված աշխարհի ամենաեթերային ու գլխապտույտ առաջացնելու չափ գեղեցիկ զգեստները:
Ժամանակակից դետալներ, ռոմանտիզմ, ցնցող ու շլացուցիչ փայլ, եթերայնության եւ զգացմունքայնության գրագետ համադրության. դժվար թե գտնվի նորաձևությանը հետևող այնպիսի մեկն, ով կարողանա անտարբեր անցնել Սաաբի զգեստների կողքով և չերազի ունենալ դրանցից գոնե մի նմուշ:
Չձգտելով որևէ մեկի զարմացնել՝ դիզայներն անում է այն, ինչ անում է լավագույնս` պոդիումում միավորելով մերձավորարևելյան էկզոտիկան և հոլիվուդյան պերճաշուք ավանդույթները՝ զգեստներ ստեղծելով ամենահայտնի կարմիր գորգերի համար։ Այս նորաձևության տան զգեստներին նախապատվություն տալիս են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Այշվարիա Ռայը, Ջենիֆեր Լոպեսը, Թեյլոր Սվիֆթը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստեն Սթյուարտը, Լիլի Ջեյմսը և այլք:
BlogNews.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է բոլոր ժամանակների ամենաշքեղ երեկոյան զգեստներից մի քանիսը: Իսկ դուք ո՞րը կուզենայիք ունենալ: