armeniasputnik.am-ը գրում է

Իրանի խնդիրը Թուրքիայի համար վերջին տեղում չէ

Ինչո՞վ է պայմանավորված Գերմանիայի (որի հետ վերջին տարիներին հարաբերությունները միայն վատանում էին) հետ փոխհարաբերությունները վերականգնելու Անկարայի ցանկությունը: Հավանաբար, սրա բացատրությունը կարելի է գտնել` հետևելով գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներին ու որոշակիորեն հեռու կանգնելով կոնկրետ թուրքական թեմայից:

Ինչպես միշտ խնդիրը Միացյալ Նահանգներում է, որոնք Եվրոպային Իրանի պատժամիջոցների մրցարշավ կրկին ներքաշելու ձգտման մեջ, հերթական անգամ անցնում են սահմանները: Այնքան, որ եվրոպական տարածաշրջանային գերտերությունները արդեն բացեիբաց հրաժարվում են այդ հարցում համագործակցել ամերիկացիների հետ:

Դե, իսկ քանի որ Վաշինգտոնը հերթական անգամ հրաժարվել է Անկարային հանձնել Գյուլենին (ում Էրդողանի վարչակազմն իր հիմնական թշնամին է համարում), ապա Թուրքիան էլ այժմ մտադիր է Եվրոպայում աջակցել այն ուժերին, որոնք քաջություն կունենան ըմբոստանալու անդրօվկիանոսյան հեգեմոնի դեմ:

Այսինքն՝ աջակցել, առաջին հերթին, Գերմանիային՝ իրանական ճգնաժամի հարցում ամերիկացիներին որևէ բան հակադրելու իր ձգտման մեջ:

Չէ՞ որ Անկարայի համար Թեհրանի հետ կապ պահպանելը, առևտուր անելը, նրա տարածքը` Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքների տարանցման համար օգտագործելը շատ կարևոր է: Քանի դեռ Իրանը գտնվում է համաշխարհային քաղաքականության թրենդի մեջ, Թուրքիան ևս ուշադրության կենտրոնում է:


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել