Մասնավորապես հնչեցին հակառուսաստանյան, Իրանում շահի իշխանության վերականգնման կոչեր։ Հիշեցնեմ, որ շահի իշխանության շրջանում և հատկապես 20-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում ամենահաջողված ռազմավարական դաշինքը Իրան-Իսրայել տանդեմն էր` ԱՄՆ հովանու ներքո։
Կա փորձագիտական բավական տարածված գնահատական, ըստ որի՝ ներկայումս Իսրայելը փորձում է Իրանի հարցում շարժվել ոչ այնքան հակամարտության, որքան երկխոսության վերականգնման ճանապարհով։ Նշեմ նաև, որ դրան ընդառաջ որոշակի մեսիջներ կան նաև իրանական կողմից։ Որքանով կռեալիզացվի այդ հնարավությունը կողմերի միջև երկխոսության հաստատման գործում, կախված է երկու երկրների ղեկավարությունների քաղաքական կամքից և այն հանգամանքից, թե որքանով կհամընկնեն այս փուլում կողմերի շահերը կամ կհամընկնեն արդյոք առհասարակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2065334307030506&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել