Սիրիայից ռուսական ռազմական տեխնիկայի ու անձնակազմի հիմնական մասի դուրսբերման վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը զուգահեռաբար հասունանում են Երուսաղեմի շուրջ կրքերը, սրվում են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, ներքաղաքական խմորումներ են ընթանում Իրաքյան Քրդստանում։ Ոչ ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում իրանական կողմը։ Երկակի կարելի է բնորոշել Իսրայելի հնարավորությունները նշյալ գործընթացներում։ Մի կողմից Իսրայելի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ Թրամփը հանդես եկավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ, մյուս կողմից՝ այնքան էլ կանխատեսելի չեն Իսրայելի համար այդ հայտարարությունից բխող միջազգային ու տարածաշրջանային հետևանքները։ Պարզ չէ նաև հայտարարության բուն իրավաքաղաքական հանգուցալուծումը։
Այս ամենում ուշագրավ է հատկապես Թուրքիայի գործոնը. Երուսաղեմի շուրջ պաշտոնական Անկարայի բարձրացրած աղմուկը վերջինիս համար լավ հնարավորություն է ստեղծված իրավիճակում վերադասավորել իր տարածաշրջանային դիրքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: