«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Էնպես ա խոսում, էնպես ա իրան կոտորում, կարծես թե ԲՀԿ-ն մարդկանց չի ցուցակագրում փող բաժանելու համար: Երևանում տրակտորի կարիք չկա, դրա համար էլ միս ու փող կտան: Քոռանամ ես, ԲՀԿ-ի ծառատունկին ջուր տարած ցիստեռի շոֆեռին գործից ազատել են: Ինչ անհեթեթություն: Մի բան ակնհայտ է՝ Նաիրան վարկաբեկում ա ԲՀԿ-ին, չնայած նախագահականին ԲՀԿ-ն մենակ թողեց իր 500000 ընտրողին` անհեթեթ պատճառաբանությամբ ու մինչ այս էլ վարկաբեկված էր: Եթե կա մի մարդ, ով այլևս վստահում ու հավատում է ԲՀԿ-ի, Ծառուկյանի խոսքին, ով ասում էր «ես ամեն ինչ կկորցնեմ, բացի ժողովրդի վստահությունից», բայց ստացվեց հակառակը: «Նախագահ ջանի» հետ Ծառուկյանը «ջան» ասում, «ջան» լսում է, հետն էլ ավելացնում է իր փողերը, իսկ «խեղճ» Նաիրան «միամտաբար» պատառոտում է իրեն` թե մենք «սուրբ» ենք, ոտներս էլ ամպոտ են: Մի խոսքով, ես կարծում եմ, որ մեր մյուս քաղաքապետը ԲՀԿ-ից չի լինի... ԲՀԿ-ն վեր է ածվել փակ ակումբի` ՍՊԸ բնորոշ գործառույթներով ու տրամաբանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել