Hraparak.am-ը գրում է.
Քաղաքացիները մի քանի օր է` արկղերով գնումներ են կատարում, դրա ֆոնին էլ մի շարք մթերքներ թանկացել են։
Այսօր մենք շրջել ենք մի քանի մանր խանութներով եւ սուպերմարկետներով, եւ նկատել, որ բոլոր տեղերում բացակայում է շաքարավազը, որոշ տեղերում նաեւ տուփերով ալյուր չկար։
Բացի սրանցից, թանկացել էր մածունը։ Եթե նախկինում 1 լիտր մածունը կարելի էր գնել միջինը 500 դրամով, ապա այսօր` 700 դրամ էր։ Թանկացել էր նաեւ ձեթը, պանիրը, ինչպես նաեւ ձուն, որի գինը վերջին շրջանում 30-35 դրամ էր։
Մի խոսքով, այս օրերին 10 հազար դրամով շատ քիչ քանակով մթերքներ կարելի է գնել։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/281b620e9bf16987063813a599206d68
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել