Դե, ինչ ասեմ, էլի բացասական և շատ լուրջ հետևանքներ կունենա այս որոշումը միջին և ցածր խավի համար։
Պարզից պարզ է, որ այս օրինագիծն անխուսափելիորեն բերելու է հանրապետության սոցիալական իրավիճակի լարմանը. չէ՞ որ հիմնականում աջակողմյան մեքենաների շահագործողներն են միջին և մանր ձեռնարկատերերը, տաքսու վարորդները, առաքիչները և այլք։ Նույնքան բացահայտ անհեթեթություն է այն պնդումը, թե իբր սա պայմանավորված է «մարդկանց անվտանգության ապահովման խնդիրներով»։ Հերիքնազ տատիկի հեքիաթները ավելի ճշմարիտ են, քան այս հիմնավորումը։
Բայց նույնիսկ դա չէ ամենամեծ զավեշտը... Հիմա ուշադիր. փաստորեն, այս նախագիծն արգելում է նաև նախկինում ներմուծած աջակողմյան մեքենաների վերավաճառքը։ Սա պարզապես հասարակ հափշտակություն է. չէ՞ որ ժամանակին, օրենքի համաձայն, բոլոր այդ մեքենաները «ռաստամոժկա» են անցել, տուրքեր են վճարվել և այլն... Հիմա ի՞նչ, մեզ քյարթավարի գցո՞ւմ են...
Կից նյութն՝ այստեղ։