1965թ. դեկտեմբերի 5-ը նշանավորվեց նրանով, որ սովետական դիսիդենտներից ոմանք առաջին անգամ բացեիբաց դուրս եկան հրապարակներ: Մաթեմատիկոս Վոլպինը, ֆիզիկոս Նիկոլսկին, գրող Բուկովսկին և շուրջ 200 մարդ, որոնց շրջանակներում բազմաթիվ այլ հայտնի դիսիդենտներ և ուսանողներ հայտնվեցին Մոսկվայի Պուշկինի փողոցում պահանջելով ապահովել դատվող դիսիդենտներ գրող Անդրեյ Սինյավսկիի և պոետ Յուլի Դանիելի դատավարության հրապարակայնությունը: Այդ իսկ պատճառով այս ակցիան պատմության մեջ մտավ «Հրապարակայնության հանրահավաք» անվանումով: Բնականաբար, ակցիան բավականին արագ կերպով ցրվեց ուժային կառույցների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: