Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ս.թ. նոյեմբեր ամսին Իսրայելի ԶՈւ զորակոչվածների 10%-ը ծնվել է Իսրայել պետության սահմաններից դուրս։ Այդ տվյալների համաձայն՝ երկրի զինված ուժերի աշնանային զորակոչը համալրած հայրենադարձ հրեա զորակոչիկների զգալի հատվածը հայրենադարձվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Եթովպիայից, ՌԴ-ից ու Ֆրանսիայից։ Աշնանային զորակոչին հայրենադարձ զորակոչիկներից համալրել են երկրի ԶՈւ-ի շարքերը, այդ թվում՝ Ավստրալիայից, Հայաստանից, Գերմանիայից, Դանիայից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Իրաքից և այլ երկրներից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2049795518584385&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել