Սիրիայում պայմանական խաղաղության ու կայունացման ընթացիկ փուլում և առաջիկա զարգացումներում նախագահ Ասադը փորձում է Սիրիան հնարավորինս զերծ պահել Իրան-Իսրայել ուղղակի հակամարտության ու շահերի բախման թատերաբեմ վերածվելու նոր հնարավորությունից։ Սիրիայի ղեկավարությունը, մասամբ նաև ՌԴ միջնորդությամբ, օգտագործում է Իսրայելի և Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը, և այդ ուղղությամբ իսրայելական կողմի հետ կան որոշակի արդյունքներ։ Համեմատաբար բարդ կարող են ընթանալ իրանական կողմի հետ բանակցությունները, քանի որ պաշտոնական Թեհրանի` օրերս հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ իրանական կողմը չի պատրաստվում վերանայել հետճգնաժամային Սիրիայում իր մարտավարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: