Րաֆֆու կողմնակից Նարեկ Վարազդատյանը տեղեկություն է տարածել, որ իրեն հեռացրել են Պուշկինի դպրոցից, ու պատճառաբանում է, թե իրեն հեռացրել են, քանի որ ինքը ցածր գնահատական է նշանակել 2-րդ և 3-րդ դասարանի երեխաներին, ովքեր Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներն են: Հիշեցնեմ՝ Նարեկ Վարազդատյանը շախմատ է դասավանդում: Առաջին հայացքից շատ բարկացնող երևույթ է, բայց որ հետ ենք նայում և տեսնում ենք, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում, ապա հասկանում ենք, որ Նարեկը սխալ տեղեկատվություն է տարածում, և նման քայլերով իրենց առաջնորդի հետ փորձում են կորցրածը հետ բերել:
Հիմա հարց տանք Նարեկ Վարազդատյանին:
Հարգելի Նարեկ, կարո՞ղ եք ասել, թե ինչու հայտարարություն տարածեցիք, որ հեռանում եք դպրոցից, քանի որ չեք ցանկանում դասավանդել Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի թոռներին (նյութը ստորև): Ո՞ւմ էիք ցանկանում տանել Ձեր հետևից` արդյոք արդա՞ր եք Դուք և Ձեր առաջնորդը, որ մարդկանց նման օրինակ էիք ցույց տալիս, ու ցանկանում էիք ազդել, որ դուրս գան գործից, իսկ այսօր պարզվում է, որ դեռ աշխատում եք ու չեք էլ ցանկացել դուրս գալ: Չէ՞ որ Ձեր ասելով ոչ թե ինքնակամ եք հեռացել, այլ Ձեզ հեռացրել են:
Կից նյութն` այստեղ