Տարածված ու բազմիցս ապացուցված պնդում կա հայերիս մոտ, միգուցե աշխարհում էլ են համոզվել դրանում, որ «ամեն ինչում հայերն առաջինն են»:
Առաջինը լինելու այդ երևույթը կյանքի բոլոր ասպեկտներում պրոյեկտելիս տեսնում ենք, որ դա բնավորության գիծ է: Ու այդ ազգային բնավորության գիծը դրսևորվեց նաև երեկ:
Հայաստանը Եվրամիության հետ ԱլԳ շրջանակներում ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրմանը նախորդող ամբողջ ժամանակահատվածում շատերը թերահավատորեն էին մոտենում այդ հարցին, զուտ գոնե միայն այն կտրվածքով, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին:
Տարիներ շարունակ նախագահի կողմից բարձրաձայնված և բազմիցս հայտարարված «և․․․և»-ի քաղաքականությունն այսօր այլևս իրողություն է:
«Եվ․․․և»-ի քաղաքականությունը, ի դեպ, առաջարկվել է, դեռևս 2013թ.-ին, երբ ԵՄ-ն հրաժարվեց Հայաստանի հետ ստորագրել այն ժամանակվա համաձայնագիրը: Իսկ այսօր սա ձեռքբերում է թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար:
Իսկ թե այս համաձայնագիրն իր դրույթներով հանդերձ գործառնական ու առարկայական ինչ օգուտներ կտա Հայաստանին, ցույց կտա ժամանակը: Առայժմ ֆիքսենք, որ սա կարևոր ու խոստումնալից քայլ էր: