Araratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազները, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, համաձայնել են ազատության համար տալ իրենց ունեցած միջոցների մի մասը. գրում է The New Yotk Times-ը:

Թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին հայտարարել է, որ 2015-ին իշխանությունները որոշել են հավաքել բոլոր կոռուպցիոն գործերի վերաբերյալ բոլոր ապացույցները: Արդյունքում` ստացվել էր 200 անունից բաղկացած ցուցակ:

«Մենք նրանց ցույց տվեցինք բոլոր փաստաթղթերը, և դրանից հետո արքայազների 95%-ը որոշեց նախաքննական կարգով լուծել հարցը»,- ասել է արքայազնը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությանը հաջողվել է հավաքել արդեն 100 մլրդ դոլար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներն ու գործարարները խոշտանգումների են ենթարկվում մասնավոր ամերիկյան ռազմական ընկերության աշխատակիցների կողմից:

Տեղեկացրել էինք նաև, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր հայկական արմատներով սաուդցի արքայազն, միլիարդատեր ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, ով Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել